Հիշում եմ և պահանջում 

Ավստրալիայի նորընտիր վարչապետը Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից է

analitik.am

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն (ANC Australia) ողջունել է Մալքոլմ Թերնբուլի ընտրվելը Ավստրալիայի վարչապետի պաշտոնում։

ANC Australia-ի գործադիր տնօրեն Վաչե Քահրամանյանը շնորհավորական նամակ է հղել նորընտիր վարչապետին և հայտարարել է. «Մենք ողջունում ենք Ավստրալիայի վարչապետի պաշտոնում Մալքոլմ Թերնբուլի ընտրվելը։ Հայերին առնչվող հարցերում նրա անցյալ գործունեությունը ազդեցիկ է, և մենք անհամբերությամբ ենք սպասում այդ ամուր հարաբերություններին»։

Ընդգծվում է, որ Թերնբուլը Ավստրալիայի հայ համայնքի վաղեմի ընկերն է, երկրի խորհրդարանում հանդիսացել է Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից։ 2013 թվականի նոյեմբերի 23-ին, լինելով հեռահաղորդակցային հարցերով նախարար, նա էմոցիոնալ ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունները։

Նույն շարքից