ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ-2015»-ի մրցանակաբաշխության անցկացման օրը: Միջոցառումը տեղի կունենա 2016-ի հունվարի 11-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:
Այդ օրը հայտնի կդառնան աշխարհի 2015թ. լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի անունները: Այս տարի «Ոսկե գնդակը» բաժին էր հասել Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: