Ria.ru կայքի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են գրանցել ԱՄՆ-ում:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսերը թանկացել են 1.40 տոկոսով եւ կազմել 48.42 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի հոկտեմբերյան մատակարարումների գները բարձրացել են 1.66 տոկոսով եւ կազմել 45.33 դոլար մեկ բարելի դիմաց:
Նավթի ամերիկյան ինստիտուտը երեքշաբթի հայտնել էր, որ ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 3.1 մլն բարելով այն դեպքում, երբ կանխատեսվում էր 1.2 մլն բարելի աճ։