Ռուս գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն 2015/16 մրցաշրջանում ելույթ չի ունենա: Պատճառը գեղասահորդի՝ ողնաշարի վնասվածքն է:
ՀԻշեցնենք, որ 2014թ-ին՝ օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում Պլյուշչենկոն ոսկի նվաճեց, իսկ անհատական մրցաշարի մասնակցությունից հրաժարվեց վնասվածքի պատճառով, ապա՝ հայտարարեց կարիերայի ավարտի մասին: Ընդամենը 1 տարի անց՝ 2015թ-ի ապրիլին գեղասահորդը հայտարարեց, որ վերականգնում է մարզումներն ու պատրաստվում է 2018թ-ի օլիմպիական խաղերին: