Սպորտ 

Աշխարհի գավաթ․ Լևոն Արոնյանը դուրս է մնացել պայքարից

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի 2015թ․ խաղարկությունը։

Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Լևոն Արոնյանը, նույնպես դուրս է մնացել պայքարից։ Հիշեցնենք, որ երեկ պայքարը լքել էին Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։

1/32 եզրափակչում Արոնյանի հակառակորդն Ալեքսանդր Արեշչենկոն էր։ 2 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։

Բլից պարտիաներում Արոնյանը մրցակցին զիջել է 0։2 հաշվով ու դուրս մնացել պայքարից։

Նույն շարքից