Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կենտրոնական հարձակվող Յուրա Մովսիսյանը բաց է թողել թիմի այսօրվա մարզումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վերջինիս մարզմանը խանգարել է «Ռոստով»-ի դեմ խաղում ստացած մկանային վնասվածքը:
Նշվում է, որ մարզմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: