Հիշում եմ և պահանջում 

Գլենդելում հայ նկարիչների մասնակցությամբ մեկնարկել է Life 100 ցուցահանդեսը

analitik.am

Հայաշատ Գլենդելի Brand գրադարանում և արվեստի կենտրոնում հայ նկարիչների մասնակցությամբ ցուցահանդես է մեկնարկել։



Այն բացվել է կիրակի։ Ցուցահանդեսում ներկայացված են անվանի հայ նկարիչների ավելի քան 80 գործերից կազմված հավաքածուներ։ Այս մասին հայտնում է Glendale News Press-ը։



Ցուցադրությունը կրում է Life 100 անվանումը։ Այն ցուցադրում է հայերի աշխատանքեր, որոնք մեծացել են աշխարհի տարբեր մասերում։ Որոշ նկարներ վարպետների գործեր են, մինչդեռ մյուսները ժամանակակից նկարիչների վրձնին են պատկանում։



Թեև ցուցահանդեսի գաղափարի հիմքում Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, յուղաներկով արված շատ կտավներ, փայտածուխով նկարներ և քանդակներ չեն լինի մահվան կամ ողբերգության թեմայով։



«Այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ, գոյատևումը տոնելն է»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչներից Քերոլայն Թուֆենկյանը։

 

Նրա խոսքով՝ աշխատանքները նվիրաբերվել են մասնավոր պատկերսրահներից ու հավաքածուներից։


Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 1-ը։

Նույն շարքից