Տնտեսություն 

2016թ. եկամտահարկի մուտքերը կնվազեն. ֆիննախ

2016 թվականին եկամտահարի գծով մուտքերը կարող են նվազել: Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, առաջին հերթին դա կապված է հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահույթի սպասվող նվազմամբ՝ մետաղի բորսային գների անկման եւ համեմատաբար անբարենպաստ ներդրումային իրավիճակի հետ:

Նախարարը նաեւ հավելեց, որ 2015 թվականի 1-ին կիսամյակում հարկային մուտքերի աճը զգալիորեն ապահովվեց Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքի գործարկման հաշվին:

Նույն շարքից