Հիշում եմ և պահանջում 

Նորվեգիայի վարչապետը հրաժարվել է ապրիլի 24-ին այցելել Երևան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

analitik.am

Նորվեգիայի վարչապետ Էրնա Սոլբերգը հրաժարվել է ապրիլի 24-ին այցելել Երևան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նման տեղեկություն է տարածել թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:



Ըստ աղբյուրի` Սոլբերգը կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչի պատճառով էլ որոշել է հրաժարվել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելուց:

 

Թուրքական աղբյուրը նշում է, թե Հայաստան չի ժամանելու նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը, իսկ սկանդինավյան այդ երկիրը 100-ամյակի միջոցառումներին ներկայանալու է ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանի մակարդակով:



Նույն աղբյուրը նաև հավելում է, որ Նորվեգիայում հայամետ մասնագետները քննադատության տարափ են սկսել Սոլբերգի հասցեին:



Թուրքական կողմը փորձում է տարբեր ճանապարհներով կանխել տարբեր պետությունների ղեկավարների հնարավոր այցը Երևան` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Բացի այդ, Թուրքիան այս տարի Դարդանելի գործողության հարյուրերորդ տարելիցը որոշել է նշել ապրիլի 24-ին` այս կերպ շեղելով ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից:


 


 



Նույն շարքից