Հիշում եմ և պահանջում 

Թուրքիայում կայացած «Ժողովրդավարության ու խաղաղության համաժողովում» Ցեղասպանությունը ճանաչելու կոչ է հնչեցվել

analitik.am

Մարտի 14-15-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում «Ժողովրդավարության ու խաղաղության համաժողով» է տեղի ունեցել, որի ամփոփիչ փաստաթղթում Սիրիայի պատերազմի, քրդական հարցի լուծման ընթացքին անդրադարձ է արվում։ 


 

Ինչպես տեղեկացնում է «Ակօսը», ամփոփիչ փաստաթղթում Թուրքիային ևս մեկ անգամ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։


 

Ազգերի ժողովրդավարական կոնգրեսի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցել են մտավորականներ, գիտնականներ, գրողներ և ուսանողներ։

 


Երկու օր տևած աշխատանքն ամփոփվել է մեկ միասնական փաստաթղթում, որն ընթերցել է արվեստագետ Իլքայ Աքքայան։

 

 

Փաստաթղթում նշվում է, որ առանց Ցեղասպանությանն առերեսվելու՝ քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ։



 

«Դերսիմի կոտորածները, չբացահայտված սպանությունները, Մարաշի կոտորածը, անգամ երկրի սահմանից դուրս տեղի ունեցող կոտորածները մեզ ուղղորդում են, որ նայենք 1915-ին»,- ասված է հայտարարության մեջ։

Նույն շարքից