Հիշում եմ և պահանջում 

Իտալական Մանտուա քաղաքում քննարկման է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի բանաձևը

analitik.am

Իտալական Մանտուա քաղաքում քննարկման է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծի բանաձեւը։ Ինչպես հայտնում է Gazzetta di Mantova տեղական պարբերականը, փաստաթղթի նախագիծը ներկայացրել է ձախակողմյան (Ձախեր, Բնապահպանություն, Ազատություն) կուսակցության անդամ Ֆաուստո Բանցին։



«Մանտուիի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ընդունում է Հայոց ցեղասպանությունը եւ իր համերաշխությունն է հայտնում հայ ազգին «Մեծ Եղեռնի» 100-ամյակի կապակցությամբ»,- ասված է Բանցիի առաջարկած նախագծի փաստաթղթում։



«Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Ես ընդունել եմ կոչը, որով Հռոմի հայ համայնքի խորհուրդը դիմել էր բոլորին, այն է՝ հեռավոր 1915թ. տեղի ունեցած ողբերգության հիշատակին նվիրված համերաշխության իրավական միջոցառումներ ձեռնարկել» ,- հայտարարել է Բանցին։

Նույն շարքից