Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության հարցը շահարկում են Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում. Աշոտ Ներսիսյանն

analitik.am

Պատմաբան Աշոտ Ներսիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ բոլոր երկրները ու հատկապես՝ գերտերությունները միշտ հետապնդում են իրենց շահը և Հայոց ցեղասպանության հարցը շահարկում են Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում:



«Ինչ հարց, որ լուծել ենք մինչ օրս, արել ենք ինքներս ու չպետք է մտածել, որ մի գեղեցիկ օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարող ենք պարտադրել, որ Արևմտյան Հայաստանում ներկայումս բնակվող քրդերը դուրս գան իրենց տներից, որ հայերը գնան տեր լինեն իրենց պապերի բնակավայրին: Կարող է ծանր հնչել որոշ մարդկանց ականջներին, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դրացիական հարաբերություններ հաստատենք»,- ասաց նա:

 

 

Պատմաբանն ընդգծեց, որ սովորաբար իրենք՝ պատմաբանները, միշտ անդրադառնում են դեպքերին՝ նշելով, թե ինչպես են դրանք տեղի ունեցել, այնինչ անհրաժեշտ է պատասխանել «ինչո՞ւ են տեղի ունեցել» հարցին:



«Ցեղասպանությունը պետք է դառնա ցեղասպանագիտություն, և ուսումնասիրվեն պատճառները ու հետևանքները վերացնելու հնարավորությունները: Ներկայումս խոսում ենք հատուցման մասին, բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա տեղի ունեցել, դրա համար մենք պետք է աշխատանք տանենք»,- ասաց նա:

Նույն շարքից