Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության դատապարտումը համայն մարդկության խնդիրն է. լիտվացի պատգամավոր

analitik.am

Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում  մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել  Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի տեղակալ  Ալգիս Կաշետան: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ-ի լրատվական ծառայությունը։



Նա նշել է, որ Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության նկատմամբ: Ալգիս Կաշետայի դիտարկմամբ ՝ մեկուկես միլիոն հայերի հետ մեկտեղ ոչնչացվել է նաև հայկական մշակութային ժառանգությունը։



Լիտվացի խորհրդարանականը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը  համայն մարդկության խնդիրն է : «Մենք չպետք է լռենք , այլ պետք է գործենք»,- նշել է նա:

Նույն շարքից