Հիշում եմ և պահանջում 

Կալիֆորնիայի պետական համալսարանում կանցկացվի կինոակնարկ Ցեղասպանության ու սփյուռքի մասին

analitik.am

Կալիֆորնիայի պետական համալսարանում (Ֆրեզնո) CineCulture ֆիլմերի շարք ներկայացնող նախագծի և Հայկական ուսումնասիրությունների ծրագրի հովանավորությամբ մարտի 27-ին կանցկացվի հատուկ երեկո՝ «Ցելյուլոիդ աքսորումներ. Հայոց ցեղասպանության և սփյուռքի կարճ պատմությունը ֆիլմով»։ Այս մասին հայտնում է Massis Post-ը։



Ռեժսոր Էրիկ Նազարյանը պատմական կինոակնարկ կանի Հոլիվուդում Ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմի՝ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստանի» վրա հիմնված էկրանավորման և ավելի ուշ նկարահանված ֆիլմերի մասին, որոնք պատկերում են ցեղասպանությունն ու աքսորի հայկական փորձը։ Խոսքը Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա», Ատոմ Էգոյանի «Արարատ» և Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերի մասին է։ 




Նույն շարքից