Տնտեսություն 

Բանկային համակարգի կողմից վաճառվող և գնվող արտարժույթների փոխարժեքը

Ներկայացնում ենք սեպտեմբերի 17-ի դրությամբ հայաստանյան բանկային համակարգի կողմից վաճառվող և գնվող արտարժույթների փոխարժեքը, որը դոլարի պարագայում իջել է 2 դրամով, եվրոյի` 4: Ռուբլին, հակառակը, մոտ 1 դրամով բարձրացել է:

Մեկ ԱՄՆ դոլարը բանկերի կողմից այսօր գնվում է 479 և ՀՀ դրամ նվազագույն և 481.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում`483  նվազագույն և 484.50 առավելագույն  փոխարժեքներով:

Մեկ եվրոն այսօր գնվում է 534 ՀՀ դրամ նվազագույն և 540 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքն է 545 ՀՀ դրամ, առավելագույնը` 551.50  ՀՀ դրամ:

Մեկ ռուսական ռուբլին բանկերի կողմից գնվում է 7.10 ՀՀ դրամ նվազագույն և  7.26 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում 7.35  նվազագույն և  7.60 առավելագույն փոխարժեքներով:

Նշենք, որ վերջին երեք օրերին եվրոյի և դոլարի փոխարժեքները բոլոր ցուցանիշներով իջել են 2- 3.50 դրամով, իսկ ռուբլունը` աննշան բարելավվել է:

Նույն շարքից