Հիշում եմ և պահանջում 

Մեքսիկայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների

analitik.am

Մարտի 14-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացած` Մեքսիկայի և ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքների համատեղ հանդիսությամբ պաշտոնապես մեկնարկել են Մեքսիկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:



Միջոցառմանը ներկա են եղել մեքսիկացի մտավորականներ՝ արվեստի, գիտության գործիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:



Միջոցառման ընթացքում Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրել է Մեքսիկայում 2015թ. մարտից նոյեմբեր ամիսներին նախատեսված միջոցառումների ծրագիրը:



Մարտի 15-ին Մեխիկոյի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցվել է Սուրբ պատարագ, որը նախագահում էր Մեքսյիկայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Նորբերտո Ռիվերան: Պատարագին մասնակցել են նաև Հայ Առաքելական Եկեղեցու արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանը և Լատինական Ամերիկայի հայ Կաթոլիկ համայնքի առաջնորդ Վարդան Եպիսկոպոս Պողոսյանը:



Պատարագի ավարտին Մեքսիկայի հայ համայնքի անունից Մեխիկո քաղաքին նվիրվել է հայկական խաչքար, որն այսուհետև կպահպանվի Քաղաքակրթությունների Մեքսիկայի ազգային թանգարանում: Խաչքարի զետեղման արարողության ընթացքում ելույթներ են ունեցել դեսպան Հովհաննիսյանը, Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանը, Մեքսիկայի Ազգային թանգարանի տնօրեն Կառլոս Վակեսը, ինչպես նաև Կալիֆորնիայից հատուկ ժամանած, Լոս Անջելեսի քաղաքային Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:

Պատարագը լայնորեն լուսաբանվել է մեքսիկական ԶԼՄ-ներում:

Նույն շարքից