ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ որոշման նախագիծը։
Ինչպես Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը ու ներկայացնել եզրակացություն։