Տնտեսություն 

Նաիրիտցիները պահանջում են գործարանի վերագործարկում

Կառավարության դիմաց  «Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ այսօր՝ սեպտեմբերի 17-ին,  պահանջում են գործարանի վերագործարկում: Լրագրողների հետ զրույցում գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք այստեղ են վարչապետի կամ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանդիպելու համար:

«Շարունակելու ենք փողոցային պայքարը գործարանի վերագործարկման համար, ինչպես որ աշխատավարձերի համար էինք պայքարում: Գործարանի սառեցված վիճակն այլեւս չենք կքարող հանդուրժի, որովհետեւ ինչքան ժամանակ է անցնում, այնքան անհնարին է դառնում վերագործարկումը»,-ասաց նա:

Նույն շարքից