Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պատճառներին՝ ասաց, որ կառավարությանը հայտ է ներկայացրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի» ընկերությունը, որին էլ պատկանում է ՀԷՑ-ը:
«Կառավարությունը հայտին հավանություն տվեց և հանձնարարվեց, որպեսզի ներկայացված բոլոր փաստաթղթերն ուսումնասիրվեն, ինչպես նաև առուվաճառքի պայմանագիրը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը պետք է օտարվի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ վաճառքից հետո սակագինը վերանայվի, Երվանդը Զախարյանը բացասական պատասխան տվեց:
«Սակագինն արդեն գործում է, սակագնի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո»,-ասաց նա: