Հիշում եմ և պահանջում 

Ուոթերթաունում կներկայացվի Ցեղասպանության վերաբերալ Հիլմար Կայզերի դասախոսությունը

analitik.am

Ուոթերթաունում գտնվող Ամերիկայի հայկական թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մարտի 29-ին կներկայացնի Հիլմար Կայզերի դասախոսությունը՝ «Հայերի բնաջնջումը Դիարբեքիրի տարածաշրջանում» խորագրով։ Միջոցառումը կկայանա Ադել և Հայկ Տեր-Մանվելյանների պատկերասրահում՝ փոխանցում է Massis Post-ը։



Դասախոսությունն ու սլայդ-ներկայացումը կցուցադրի նոր ուսումնասիրություն 1915-ին Դիարբեքիրի վերաբերյալ և կներկայացնի Ստամբուլում գտնվող օսմանյան արխիվներից նոր էական բացահայտումներ։



Առաջին անգամ կներկայացվի հայերի զանգվածային սպանություններն արտոնող հրամանը։ Ավելին՝ հետազոտությունը վավերացրել է երկու փաստաթուղթ հետպատերազմական օսմանյան զինվորական դատարաններից, որոնք կորած էին համարվում։ Նոր լույս կսփռվի ցեղասպանությանը դեմ հանդես եկող և գազանությունները դատապարտող Աբիդին Նեսիմի Բեյի սպանության վրա։



Հիլմար Կայզերը փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Ֆլորենցիայի եվրոպական համալսարանում։ Նրա հետազոտությունը կենտրոնանում է օսմանյան ուշ շրջանի սոցիալական և տնտեսական պատմության վրա։ Նրա գրչին են պատկանում «Ցեղասպանությունն օսմանյան կայսրության աղջամուղջում», «Տարածաշրջանային դիմակայությունը կենտրոնական կառավարության քաղաքականությանը. Ահմեդ Ջեմալ փաշան, Հալեպի նահանգապետերն ու հայ աքսորյալները 2015- ի գարնանն ու ամռանը» աշխատությունները, ինչպես նաև ցեղասպանության ուսումնասիրությունների Օքսֆորդի ձեռնարկը։

Նույն շարքից