Հիշում եմ և պահանջում 

Լիբանանում թուրք դեսպանը չորեքշաբթի Բեյրութում ժամանակավորապես փակված էր մնացել կինոթատրոնի ներսում

analitik.am

Լիբանանում թուրք դեսպանը չորեքշաբթի Բեյրութում ժամանակավորապես փակված էր մնացել կինոթատրոնի ներսում։ Պատճառը հաստատության դրսում հայ ցուցարարների բողոքի ակցիաներն էին։ Այս մասին հայտնում է The Daily Star-ը։



Դաշնակցություն կուսակցությունից մոտ 60 ցուցարարներ վանկարկել են այսպիսի կարգախոսներ՝ «Ցեղասպանություն», «Ճշմարտությունը կհաղթի», «Մենք հիշում ենք»։ Նրանց ձեռքերին եղել են պաստառներ՝ «Ճանաչի՛ր դարի հանցագործությունը» գրությամբ։



Անվտանգության ուժերն արգելափակել էին ABC Ashrafieh’s Grand Cinema-ի մուտքը՝ կանխելու ցուցարարների հետ կինոթատրոնի այցելուների բախումները։



Դեսպան Սուլեյման Ինան Օզ Յիլդիզը կինոթատրոնում դիտում էր Son Mektup ֆիլմը՝ սիրո թուրքական պատմություն, որը տեղի է ունեցել Դարդանելի ճակատամարտի ժամանակ։ Ֆիլմը Օսմանյան կայսրության առաջին օդաչու Սալիհ Էքրեմի մասին է։



Ցուցարարներից մեկը պարբերականին հայտնել է, որ ցույցերի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Թուրքիան փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության 100-րդ տարելիցից՝ կենտրոնացնելով Դարդանելի ճակատամարտի վրա։



Մինչ հայկական համայնքը պատրաստվոմ է նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ Ստամբուլը 100 պետությունների ղեկավարների հրավիրել է ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի առիթով միջոցառումներին՝ ասվում է կուսակցության երիտասարդական թևի հայտարարության մեջ։

Նույն շարքից