Հիշում եմ և պահանջում 

Ջե´մ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես. Անկարայի քաղաքապետը Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահին

analitik.am

Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում քննադատել է մարտի 12-ին Ծիծեռնակաբերդ այցելած Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրին։



«Գերմանիայի կանաչների կուսակցության ղեկավարին հարց ունեմ։ Խնդրում եմ, պատասխանի´ր, Ջե´մ Օզդեմիր, դու արմատներով հա՞յ ես», – գրել է Գյոքչեքը։



Հիշեցնենք, որ Ջեմ Օզդեմիրը Երևանում այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակն արդեն եկել է և կոչ էր արել Գերմանիայի կառավարությանը ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։

Նույն շարքից