Հիշում եմ և պահանջում 

Ամերիկահայ գրող Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս գործողություն» գիրքը լույս կտեսնի ապրիլի 21-ին

analitik.am

Ամերիկահայ գրող, դերասան, սցենարիստ և դրամատուրգ Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս գործողություն» գիրքը լույս կտեսնի ապրիլի 21-ին:



 

Ինչպես գրում է Asbarez-ը` Էրիկ Պողոսյանի գիրքն առաջին անգամ ներկայացնում է 1921-ին կազմավորված հայրենասիրական խմբի գործողությունների ամբողջական պատմությունը: Մի խումբ հայրենասերներ ձեռնամուխ են լինում վրեժ լուծելու Հայոց ցեղասպանության միլիոն ու կես զոհերի համար: Իրենց գործողությունը նրանք անվանում են «Նեմեսիս»` վրեժխնդրության հունական  աստվածուհու անունով: Վրիժառու խմբի անդամները մի քանի տարիների  ընթացքում հետապնդում ու սպանում են թուրք նախկին ղեկավարների։



 

Էրիկ Պողոսյանն իր գրքում պատմում է ոչ միայն Հայոց պատմության մեջ Օսմանյան կայսրության դերակատարման մասին, այլև` Հայոց ցեղասպանության կատարման մասին` լույս սփռելով 20-րդ դարի մեծագույն ոճիրներից և պատմության քաղաքական փոխհատուցման ամենադաժան արարքներից մեկի վրա` հիմնվելով տարբեր վայրերում տարիներ շարունակ արած իր հետազոտությունների վրա:

Նույն շարքից