Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Հոսանքի սակագնի սուբսիդավորումը բնակիչների համար կազմում է 986 մլն դրամ

analitik.am

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պաշտոնական տվյալների՝ բնակիչ-բաժանորդների կողմից ս.թ. օգոստոս ամսին սպառած էլեկտրական էներգիայի սակագնի ՀՀ կառավարության ստանձնած սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմում է 986,866,361.98 ՀՀ դրամ:

0.38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչեւ 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների («ՓՄՁ»-ների)՝ (ամսական մինչեւ 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին ս.թ. օգոստոս ամսվա համար էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարի չափը կազմում է 21,245,846.81 ՀՀ դրամ;

Այդպիսով՝ Կառավարության կողմից ս.թ. օգոստոս ամսվա համար էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է  1,008,112,208.79 ՀՀ դրամ:

Նույն շարքից