Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներից մեկն ամերիկահայ համայնքը իրականացնելու է Ստամբուլում

analitik.am

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներից մեկն ամերիկահայ համայնքը մտադիր է իրականացնել Ստամբուլում:


 

Ինչպես տեղեկացնում է turkishNY կայքը, միջոցառումը Ստամբուլում կայանալու է Կալիֆոռնիայի համալսարանի և հայկական սփյուռքին պատկանող Project 2015 կազմակերպության միջոցով:


 

Սփյուռքահայության կողմից կազմակերպվող համաժողովի նպատակը լինելու է «Հայոց ցեղասպանության հարցում Ստամբուլում բեկում առաջացնելը» և կայանալու է Ստամբուլի Բիլգի համալսարանի հետ համատեղ:

 


Ակնկալվում է, որ 2015 թվականի ապրիլի 26-ին կայանալիք համաժողովին կմասնակցեն հայտնի գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

 


Հայտնի են նաև նրանցից մի քանիսի անունները՝ Նորման Նայմարկ, Ջեյ Ուինթեր, Մուգե Գյոքչեք, Քեյթ Ուաթենփաֆ, Ուղուր Ումիթ Ունգյոր, Մեհմեթ Փոլաթել և այլք:

Նույն շարքից