Հիշում եմ և պահանջում 

Թաֆթի համալսարանում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ոգեկոչման արարողություն

analitik.am

Տաֆտի համալսարանը, Հայոց պատմության Դարաքջյան-Ջաֆարյան ամբիոնը, պատմության ֆակուլտետը, Տաֆտի համալսարանի հայկական ակումբն ու Հայկական ուսումնասիրությունների և հետազոտության ազգային ասոցացիան կհովանավորեն Տաֆտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ոգեկոչման արարողություն, որը կանցկացվի ապրիլի 15-ին։


Միջոցառմանը կներկայացվի դասախոսություն Կլեր Մուրադյանի կողմից (Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն, Փարիզ)։ Դասախոսությունը կրում է «Մոռացության դար. ժամանակն է եկել լսելու զոհերի ձայները» խորագիրը։ Այս մասին հայտնում է The Armenian Mirror-Spectator-ը։



Առաջին անգամ Մուրադյանն ուսումնասիրել է անձնական նամակների հավաքածուները։ Դրանք գրվել են 1915-19 թթ. Օսմանյան կայսրությունում վերապրածների կողմից ԱՄՆ-ում բնակվող մերձավորներին։



Թուրքիայի շարունակական ժխտմանը դիմակայելու անհրաժեշտությունը պատմաբաններին մղել է առաջնահերթություն տալ արխիվային հետազոտությանը, արտաքին դիվանագիտական վկայություններին։ Այդ նամակները լույս են սփռում ընտանիքների ու անհատների վրա ցեղասպանությունների հետևանքներին։

Նույն շարքից