Հիշում եմ և պահանջում 

Յելում ցուցադրվելիք «Էրմենի» ներկայացումը կոչված է դիմակայելու Ցեղասպանության հետևանքներին

analitik.am

Այս ամիս Յելի դրամատիկական ասոցիացիան կներկայացնի Spring Ex Production-ի «Էրմենի» ներկայացումը Հայոց ցեղասպանությունից հետո ամերիկահայ ընտանիքի մասին։



Սցենարի հեղինակը Յելի համալսարանի ավագ կուրսի ուսանող Էրիկ Սիրակյանն է, ռեժիսորը՝ կրկին ավագ կուրսի ուսանող Նոամ Շապիրոն, իսկ պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է երկրորդ կուրսի ուսանող Ջիլ Կարերան։ Ներկայացումը կցուցադրվի մարտի 26-28-ը։



Ներկայացումը ամերիկահայ ուսանողուհի Անիի մասին է, որը թուրք ընկերոջը՝ Թաներին, իրենց տուն է հրավիրում։ Պատմության շուրջ վեճը վերաճում է ընտանեկան ճգնաժամի։ Անիի տատիկը սրտի նոպա է ունենում և հոսպիտալացվում։ Թաներն այցելում է նրան, նրանց միջև անսպասելի ընկերություն է ծագում։ Նրանք ճամփորդում են դեպի անցյալ և բացահայտում տևական ժամանակ թաղված ընտանեկան գաղտնիքը։

Նույն շարքից