Սպորտ 

Ուզում էի լավ մասնակցել Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությանը, որն ինձ չհաջողվեց. Լևոն Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկնաբանել է Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում իր ելույթներին:

«Բաքվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում ինձ չհաջողվեց նվաճել հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք, բայց իմ նպատակն այլ էր` ես ուզում էի լավ մասնակցել Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությանը, որն ինձ չհաջողվեց:  Կարծում եմ, որ բոլոր շախմատիստները, ովքեր եկել էին Հայաստանից, ուրախ էին, որ մեզ լավ ընդունեցին: Խնդիրը գուցեև այն էր, որ շախմատիստները սովոր են դուրս գալ փողոց, քայլել երկար ժամանակ: Բնական է, որ դա իր արդյունքը թողեց ընդհանուր պատկերի վրա: Ինչ վերաբերում է շախմատային Օլիմպիադային, ապա ես պատրաստ եմ վերադառնալ Բաքու և այստեղ կրկին շախմատ խաղալ»,- այս մասին նշել է Արոնյանը:

Նույն շարքից