Հիշում եմ և պահանջում 

Տեխասի Սուրբ Սարգիս եկեղեցին ծրագրում է ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով եռակի մեծ կառույց հիմնել

analitik.am

Տեխասի Քերոլթոն քաղաքի մերձակայում գտնվող Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցում թեև այցելուներն էթնիկ ընդհանրություն ունեն, սակայն ոչ միշտ են խոսում նույն բարբառով։



Եկեղեցու մուտքը հարակից տներից չի տարբերվում։ Ավելի ուշ եկեղեցուն ավելացվել են ընդաձակ խոհանոց և դասասենյակներ։



Այն եկեղեցու վերափոխված տուն է։ 2 տասնամյակ առաջ վերափոխումից հետո կառույցը շարունակում է լինել Հյուսիսային Տեխասում միակ հայկական եկեղեցին։ Այն հավաքատեղի է էթնիկ խմբի համար, որոնցից շատերը ԱՄՆ են գաղթել Թուրքիայից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից և Հայաստանից։



«Համոզված ենք, որ որտեղ էլ երկու հայ լինեն, նրանք միասին կկառուցեն փոքրիկ Հայաստան»,- ասել է եկեղեցու ծխական խորհրդի անդամ Համլետ Սարուխանյանը, որը ներգաղթյալ է Իրանից և ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեի Դալլասի ճյուղի ղեկավարը։



«Սա թերի սուգ է, այն լուծում չի ստացել, այն չի մոռացվել,- ասել է Սարուխանյանը։- Այն փոխանցվել է սերնդեսերունդ։ Ահա թե ինչն է մեզ միասնական պահում»։



Այժմ եկեղեցին ծրագրում է ներկա կառույցից եռակի մեծ կառույց հիմնել՝ փոխանցում է Dallas News-ը։



Հողը ծխականներից մեկը եկեղեցուն է նվիրել 3 տարի առաջ։ Շինության կառուցման համար դրամահավաք է անցկացվում։



Ծխական խորհրդի նախագահ Վահե Դայանի խոսքով՝ պահանջվող 1 մլն դոլարից 25 տոկոսն է պակասում։ Նրանք հույս ունեն հնարավորիս շուտ սկսել շինարարությունը։



Նրա խոսքով՝ հայերի բնաջնջումից 100 տարի անց եկեղեցու կառուցումը կլինի պոետիկորեն կատարյալ։



Նույն շարքից