Հիշում եմ և պահանջում 

Հայտարարվել է Լոս Անջելեսում Արդարության երթի երթուղին

analitik.am

Լոս Անջելեսում գտնվող Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հանձնաժողովը (AGCC-WUSA) Արդարության երթ է կազմակերպում, որը կմիավորի տարբեր ծագում ունեցող մարդկանց, ովքեր միասին կհավաքվեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակելու:


 

Արդարության երթը կլինի միակ հիշատակի միջոցառումն Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, գրում է asbarez.com-ը:


 

Մասնակիցները կհավաքվեն առավոտյան ժամը 10-ին, երթը կսկսվի Վեսթերն և Սանսեթ բուլվարների խաչմերուկից: Մասնակիցները երթով կանցնեն մոտ 10 կիլոմետր դեպի Ուիլշիր թաղամասում գտնվող Թուրքիայի հյուպատոսարան՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կառավարության շարունակական ժխտողական քաղաքականության դեմ բողոքելու համար:

 


Այս համահայկական երթը կմիավորի հայկական համայնքն արդարության իրենց ձգտման մեջ՝ ցուցաբերելով հավաքական ուժ և ոգի: Երթին կմիանան նաև այլ կազմակերպությունների անդամներ՝ ի նշան համերաշխության դեմ արտահայտվելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի շարունակական ժխտմանը:

 


Ցուցարարները երախտագիտություն կհայտնեն նրանց, ովքեր օգնել են իրազեկել Հայոց ցեղասպանության մասին, և նրանց, ովքեր անխոնջ աշխատում են աշխարհի այլ հատվածներում ցեղասպանությունները կանխելու համար:

Նույն շարքից