Հիշում եմ և պահանջում 

ԱՄՆ-ի դաշնակցական երիտասարդները «ֆիդայական երգեր» են երգել Թուրքիայի դեսպանատան մոտ

analitik.am

ԱՄՆ-ում «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության ավելի քան 100 անդամ հավաքվել է Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ։

 


Asbarez թերթի ֆեյսբուքյան էջում տարածված լուսանկարից երևում է, որ երիտասարդները նստացույց են անում հյուպատոսարանի մոտ։


 

Պարբերականը տեղեկացնում է, որ հավաքված երիտասարդները հեղափոխական երգեր են երգել այնտեղ։

 


«Ավելի քան 100 երիտասարդներ են հավաքվել Թուրքիայի դեսպանատան մոտ և երգել այն երգերը, որոնք երգել են մեր ֆիդայիները»,-ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Նույն շարքից