Սպորտ 

Whoscored-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ռուսական «Կրասնոդարի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում:

Մխիթարյանը երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ, մեկ հարված՝ դարպասին: Հայ ֆուտբոլիստը կատարել է 43 փոխանցում՝ 81,4 տոկոս ճշգրտությամբ: Երեք անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, երկու անգամ հաղթող է եղել օդային պայքարում, երեք անգամ խլել է գնդակը: Մխիթարյանը չի խախտել կանոնները, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ ևս կանոնները չեն խախտել:

Մխիթարյանը ստացել է 7.52 գնահատականը, իսկ լավագույնը «Բորուսիայում» եղել է Մատիաս Գինտերը՝ 8.34:

Նույն շարքից