Հիշում եմ և պահանջում 

Թուրքերը մտադիր են համագործակցել ԱՄՆ մուսուլմանների հետ՝ Ցեղասպանության հարցում հայերի դեմ պայքարելու համար

analitik.am

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլյունքը ԱՄՆ կատարած այցելության ժամանակ հանդիպել է իսլամական տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ Թուրքիան պետք է համագործակցի ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների հետ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, իրեն միայնակ չզգալու համար։ Տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։



«Մենք ամեն տարվա ապրիլի 24-ին մեզ միայնակ ենք զգացել 1915 թվականի իրադարձությունների շուրջ հայկական պնդումների դեմ պայքարելիս, և դա այն պատճառով, որ կապ չենք ստեղծել, չենք աշխատել ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր մուսուլմանների հետ»,- ընդգծել է Քյուլյունքը՝ կարևորելով իսլամական համայնքների հետ համագործակցությունն ու երկխոսությունը։



Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Ցեղասպանության թեմայով անցկացվում են տարբեր տեսակի քաղաքական, գիտական, մշակութային բնույթի միջոցառումներ, որոնց նպատակն է Հայոց ցեղասպանության ժխտումը։

Նույն շարքից