Հիշում եմ և պահանջում 

«Հառնող լույս». Ցեղասպանությանը նվիրված համերգ՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

analitik.am

Կոմպոզիտոր Մայքլ Գանդոլֆիի «Հառնող լույս» երգեհոնային համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի կունենա մարտի 26-ին։ Այս մասին հայտնում է The ARTery-ն։



Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր երգեհոնային աշխատանքի մասին մտածել է 2004 թվականին՝ նվագախմբի երգեհոնահար Պերճ ժամկոչյանի մահից մոտ 4 տասնամյակ հետո։ Ժամկոչյանին և հայկական ժառանգությունը հիշելու համար նվագախումբը դիմել էր «Կոմիտաս» երգեհոնային հիմնադրամին, և գաղափարը սկսել էր իրագործվել։



Նվագախումբը գործը Գանդոլֆին պաշտոնապես հանձնարարել էր երեք տարի առաջ։ Ցեղասպանության մոտեցող 100-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման ծրագրում ներառվել է նաև «Հառնող լույսը»։

Նույն շարքից