Հիշում եմ և պահանջում 

Ստամբուլի Մխիթարյան հայկական դպրոցի ուսանողները փորձել են գտնել Ռուբեն Սևակի տան հետքը

analitik.am

Ստամբուլի Մխիթարյան հայկական դպրոցի ուսանողները շրջել են քաղաքի պատմական շինությունների մոտով և փորձել են գտնել Սիլիվրիում ծնված հայ բանաստեղծ Ռուբեն Սևակի տան հետքը:

 


Ինչպես տեղեկացնում է Hye Tert-ը, դպրոցի աշակերտները, ուսուցիչ Սևան Դեյիրմենջյանի ուղեկցությամբ, այցելել են Սիլիվրի: Նրանք տեղեկություններ են ստացել Սիլիվրիի համայնքապետի տեղակալ Էմիներ Թարինից և փորձել են գտնել շրջանի պատմական շենքերը:

 


Իրենց հավաքած տեղեկությունների միջոցով աշակերտները շարունակելու են աշխատանքը:

 


Ռուբեն Սևակը ծնվել է 1885 թվականին Սիլիվրիում: Բազմաթիվ պարբերականներում հրապարակել է բանաստեղծություններ ու հոդվածներ: Օսմանյան բանակում ծառայության անցած Սևակը սպանվել է 1915-ին:

Նույն շարքից