Հիշում եմ և պահանջում 

1915-ի բացահայտումն ամենից շատ Թուրքիան է ցանկանում. Ջեմիլ Չիչեք

analitik.am

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն ԱՄՆ այցի շրջանակում ելույթ է ունեցել Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնում կայացած «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները 21-րդ դարում» խորագրով համաժողովի ընթացքում։

 


Ի թիվս այլ հարցերի՝ Ջեմիլ Չիչեքը խոսել է նաև Հայկական հարցի և Ներկայացուցիչների պալատում նոր հայանպաստ բանաձևի քննարկման մասին։

 


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացված և 46 ամերիկացի կոնգրեսականի աջակցությունն ստացած Հայոց ցեղասպանության մասին բանաձևի մասին խոսելով՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահը նշել է, թե «Թուրքիան ամենից շատն է ցանկանում, որ 1915-ի դեպքերը բացահայտվեն»։

 


«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար ջանքերում փոփոխություններ չեն եղել, քանի որ դեպքերի 100-ամյակի՝ ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ՝ Հայաստանը բարի կամքի դրսևորումներին դրական արձագանքելու փոխարեն իր էներգիան ծախսում է Թուրքիայի դեմ միջոցառումներ կազմակերպելու համար»,-ասել է նա։

 

Չիչեքն ընդգծել է, որ իրենք դեռ հույս ունեն կարգավորել երկու երկրների հարաբերությունները։ Նա նշել է, որ նախագահի և վարչապետի՝ ցավակցական ուղերձն ուհայտարարություններն այդ ուղղությամբ արված քայլեր են։

 

«Անշուշտ, այս պատերազմի ցավերից հայերը, քրդերը, արաբները, Անատոլիայի բոլոր խմբերն իրենց բաժինն են ստացել։ Անատոլիայի բոլոր ազգերի համար դա մի շարք պատճառներ է ունեցել»,-ասել է Չիչեքն ու կրկնել թուրքական հայտնի պնդումը՝ բոլոր արխիվների բաց լինելու մասին, և կոչը՝ հայկական արխիվները բացելու վերաբերյալ։

Նույն շարքից