Հիշում եմ և պահանջում 

Ճանաչել Հայոց Հոլոքոստը. Կոչ Իսրայելի իշխանություններին

analitik.am

Իսրայելը երբեք պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելի արտգործնախարարության քաղաքականությունը միշտ եղել է թուրքերին «չվշտացնելը», գրում է Իսրայելի Բար Իլանի համալսարանի Միջին Արևելքի հարցերով մասնագետ և ավագ գիտաշխատող Էդի Քոհենը  i24news.tv-ում հրապարակված «Մեկ դար անց Իսրայելը բարոյապես պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում:

 



Ինչպես գրում է Քոհենը, իսրայելական լրատվամիջոցներին խորհուրդ է տրվել չհրապարակել այդ թեմայի վերաբերյալ հոդվածներ, և խմբագիրները գիտակցաբար Իսրայելի հանրությանը հետ են պահել հայկական ողբերգության մասին տեղեկանալու իրավունքից: Շատ իսրայելցիներ տեղյակ չեն այդ մասին՝ չնայած դրա կարևորությանը և հրեական պատմության վրա ազդեցությանը:

 



Իսրայելն՝ ընդհանուր առմամբ, և հրեա ժողովուրդը՝ մասնավորապես, բարոյական պարտավորություն ունեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է հեղինակը: Հոլոքոստում իր ազգի մեկ երրորդը զոհ տված ժողովուրդը չի կարող հերքել մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը, որը կորցրել է իր մոտ երկու երրորդը: Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու բոլոր փորձերը վերջին տարիներին տապալվել են, մեծ մասամբ՝ Թուրքիայի արձագանքի վերաբերյալ Իսրայելի մտահոգությունների պատճառով: Այսօր, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ հակաիսրայելական և հակասեմական գիծ է առաջ տանում, Իսրայելի արտգործնախարարը շարունակում է արհամարհել հայկական հոլոքոստը և սխալ նկատառումների վրա հիմնված անկարևոր քաղաքականությամբ առաջնորդվել:

 



Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական և պատմական հիմնավորում կա: Հայոց ցեղասպանությունը պետք է դասավանդվի դպրոցներում: Հեղինակը հիշեցնում է, որ մեկ ամսից ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

 



«Այս առիթով իմ բացած Facebook-յան էջից բացի («Ճանաչել Հայոց Հոլոքոստը»), ես կոչ եմ անում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին և վարչապետ Բինյամին Նեթանյահուին անհապաղ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը, որն արհամարհել են նրանց բոլոր նախորդները, ճանաչելու համար»,- գրում է նա:

Նույն շարքից