Հիշում եմ և պահանջում 

Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե նրա երիտասարդության գիտակցությունը փոխվի. թուրքագետ

analitik.am

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միայն պրոֆեսորադասախոսների, պետական կառույցների խնդիր չէ, այլ յուրաքանչյուր հայ պետք է զբաղվի դրա քարոզչությամբ. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց թուրքագետ Կարեն Սիրունյանը:



Նա կարևորեց տարբեր լեզուներով, այդ թվում՝ նաև թուրքերենով լրատվամիջոցներ  ունենալու դերը՝ ընդգծելով, որ քարոզարշավ պետք է ծավալել թուրք և ադրբեջանցիների երիտասարդների շրջանում:

 

«Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե նրա երիտասարդության գիտակցությունը փոխվի»,-կարծիք հայտնեց նա և նշեց, որ վերջին շրջանում Թուրքիայում դրական փոփոխություններ են նկատվում՝ Ցեղասպանության հարցով քննարկումներ  կազմակերպելու առումով:

 

Թուրքագետը գտնում է, որ ոչ թե պետք է նշվի, որ կոտորածի զոհ է գնացել մեկուկես միլիոն հայ, այլ երկուսուկես՝ դրա մեջ ներառելով 1880-ական թվականներից սկսած բոլոր ջարդերը:

 

Անդրադառնալով համահայկական հռչակագրին՝ նա ասաց, որ հռչակագիրն առաջին քայլն էր, և պետք է մտածել, թե որ գործնական քայլը պետք է դրան հաջորդի:  

 

Թուրքագետը գտնում է, որ այսօր Արևմուտքը, ԱՄՆ-ն թեև դանդաղորեն, բայց հստակ իրենց արտաքին քաղաքականությունը վերանայում են Մերձավոր Արևելքի նկատմամբ։

 

«Արդեն քննարկումներ են գնում Մերձավոր Արևելքում ստեղծել Թուրքիային հակակշիռ երկիր»,-ասաց նա և նշեց, որ այդ գործընթացում Հայաստանը կշահի:

 

Նույն շարքից