Հիշում եմ և պահանջում 

Կալիֆորնիայում կհայտնվեն ցուցավահանակներ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

analitik.am

Առաջիկայում Կալիֆորնիայի Սան Խոակին հովտում և Կենտրոնական ափում կհայտնվեն ճանապարհամերձ ցուցավահանակներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։



Ընդարձակ վահանակներն իրենց բովանդակությամբ ճանաչում են բոլոր ցեղասպանությունների զոհերին, հատկապես հարգանքի տուրք մատուցում 1.5 մլն հայերին, ովքեր սպանվել են օսմանյան կառավարության ձեռքով 1915-23թթ.։ Այս մասին հայտնում է Massis Post-ը։



Վահանակի ձևավորման դիզայներական ուշադրությունը կենտրոնացած է 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի վրա։ Անկյունում Ցեղասպանության 100-ամյակի կոմիտեի Ֆրեզնոյի գրասենյակի տարբերանշանն է։ Գրասենյակը կներկայացնի նոր հուշարձան՝ նվիրված Ցեղասպանության զոհերին ու վերապրածներին։ Այն կբացվի ապրիլի 23-ի երեկոյան։



Ցուցավահանակների տեղադրումը Ֆրեզնոյի կոմիտեի գործունեության մասն է՝ ուղղված Ցեղասպանության և պատմական անարդարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Նույն շարքից