Հիշում եմ և պահանջում 

Ստամբուլում հայ, թուրք և ամերիկացի պարողները Հայոց ցեղասպանության թեմայով ներկայացում են բեմադրել

analitik.am

Ստամբուլում Միացյալ Նահանգների հյուպատոսարանը Թուրքիայում ներկայացում է կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը; Unsettled (անգլերենից բառացի թարգմանաբար՝ «չկարգավորած») անունը կրող պարային ներկայացումը բեմադրել են Ստամբուլի «Զորլու» արվեստի կենտրոնում մարտի 23-ին:



Ներկայացմանը մասնակցել են հայ, թուրք և ամերիկացի դերասաններ ու պարողներ: Նրանք պարեր են բեմադրել ամերիկյան, հայկական և թուրքական երաժշտության ներքո:



Մինչ Ստամբուլում ցուցադրվելը՝ ներկայացումը բեմադրել են նախ ԱՄՆ-ում՝ Բրուքլինի երաժշտական ակադեմիայում, իսկ այս տարվա մարտի 21-ին՝ Հայաստանում:



Unsettled-ը պատրաստել են ամերիկացի բեմադրիչ Դավիդ Դորֆմանն ու նրա թուրք գործընկեր Քորհան Բաշարանը: Աշխատանքներն իրականացվել են դեռ անցյալ տարվանից:



Հեղինակները նշել են, թե իրենց ներկայացումն ու իրենք հեռու են ազգայնական զգացումներից և քաղաքական ուղերձներից:

Նույն շարքից