ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կազմել է 480.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.00 դրամ (աճել է 5.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 751.02 դրամ (աճել է 4.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ (նվազել է 0,01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 224.74 դրամ, ոսկին՝ 17,309.72 դրամ, պլատինը՝ 14,930.72 դրամ:
Սեպտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: