Հիշում եմ և պահանջում 

Իսպանական Պինտո քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:



Որոշման մեջ ասված է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ, իսկ 2 մլն հայեր ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը»:

Նույն շարքից