Հիշում եմ և պահանջում 

«Վիշտը փոխակերպելով». եզակի ինստալյացիա՝ նվիրված Ցեղասպանության զոհերին

analitik.am

Նյու Յորքի Ստանֆորդ գյուղակում Քարտաշ Օնիկը ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ստեղծել է «Վիշտը փոխակերպելով» ինստալյացիան։ Այս մասին հայտնում է The Armenian Mirror Spectator-ը։



Պարբերականը նշում է, որ այդ կերպ քարտաշ Օնիկը հարգանքի տուրք կմատուցի անատոլիական Թուրքայում հայ բնակչության զանգվածային ոչնչացման զոհերին։ Այն նաև հրավեր է ժողովրդին՝ սգալու և հաղթահարելու սեփական վիշտը։



Երբ այցելուները մտնեն «Վշտի արգանդը», որն ակուստիկ սրբավայր է, նրանք կենթարկվեն Օնիկի ձեռակերտ 4 հսկա բարձրախոսների կողմից 4 տարբեր լսողական փորձությունների։ Կհնչի հայկական բլյուզ՝ Վահե Վահյանի բանաստեղծության ասմունքը Մելո Էկիզյանի կողմից, ռիթմիկ հարվածներ՝ թմբկահար Մհեր Վահանգն Աջամյանի կատարմամբ, վոկալ ռեզոնանս՝ հայկական ակապելլա ժողովրդական «Զուլալ» եռյակի կատարմամբ, և երկ՝ էլեկտրոնային երաժիշտ Ֆիլ մոֆայի երաժշտության հետ միախառնված։ Այցելուներին այնուհետ սպասվում է «Փոխակերպման դաշտը»՝ 14 պանելներից կազմված ցանկապատ։ Պանելներից յուրաքանչյուրը նվիրված է կորստի ու վշտի փոխակերպումներին, որոնց միջոցով Օնիկն ու նրա շրջապատի մարդիկ անցել են։



Ցուցահանդեսը կբացի ապրիլի 25-ին։ Halas Lane 76 հասցեում բացվելիք ցուցահանդեսի մուտքն ազատ կլինի հանրության համար։

Նույն շարքից