Հիշում եմ և պահանջում 

Ավստրալիայի հայերն ու հույները պայքարում են Սիդնեյում Աթաթուրքի արձանը հանելու համար

analitik.am

Ավստրալիայի հայերն ու հույներն արձագանքել են Սիդնեյի Հայդ պարկում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի տեղադրմանը։ Մի քանի հայկական և հունական կազմակերպություններ նամակ են ուղարկել Սիդնեյի քաղաքային իշխանություններին և լրատվական գործակալություններին, որում իրենց անհամաձայնությունն են հայտնել արձանի կանգնեցման կապակցությամբ։ Այս մասին գրում է Greek Reporter-ը։



«Քեմալ Աթաթուրքը պատասխանատու է 20-րդ դարում Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների զանգվածային ոչնչացման համար։ Աթաթուրքն ու նրա աջակիցները՝ «քեմալականները», Թուրքիայի փոքրամասնությունների դեմ բարբարոսական ու դաժան քաղաքականություն են վարել», – գրել է Ասվտրալիայի հայկական երիտասարդական դաշինքը։ Այս կազմակերպությունը հանդես է եկել բողոքի ակցիային միանալու կոչով, որի նպատակն է փետրվարի 19-ին տեղադրված արձանի ապամոնտաժումը։



Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն գրել է. «2015 թվականը միայն ԱՆԶԱԿ-ի 100-րդ տարին չէ։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը։ Ժամանակակից պատմության այս կարևորագույն շրջանում չի կարելի պատմական իրողությունն այլ կերպ ներկայացնել»։



Հունական համայնքը, իր հերթին, քայլեր է ձեռնարկել խնդիրը ԶԼՄ-ներին հասցնելու համար և կոչ արել իր աջակիցներին բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ուղարկել պատկան մարմիններին՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը արձանի տեղադրման առթիվ։

Նույն շարքից