Հիշում եմ և պահանջում 

Եթե Եվրախորհրդարանի կողմից բանաձև ընդունվի, դա ոչ այլ ինչ կլինի, քան թղթի կտոր. թուրք նախարար

analitik.am

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին «1915-ի դեպքերի» վերաբերյալ որոշում է քննարկելու, գրում է BBC թուրքական ծառայությունը։


 

«Հայոց ցեղասպանության մասին բանաձևի» քվեարկության դեպքում «այն ավելին չի լինելու, քան թղթի կտոր», ասել է նա։

 


Իտալիայի մայրաքաղաք Հռոմում երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին։


 

Պատասխանելով Եվրոպական խորհրդարանում «Հայոց ցեղասպանության մասին բանաձևի» վերաբերյալ հարցին՝ Բոզքըրն ասել է.

 

«Պատմաբան չեղող, քաղաքական անձանց կողմից խորհրդարաններում նստելով որոշում կայացնելը ճիշտ չենք գտնում։ Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին 1915-ի դեպքերին է անդրադառնալու։

 

Ես, անձամբ, վստահ եմ, որ զգացմունքների փոխարեն գիտակցությունը կգերակայի։ Եթե հակառակը լինի, ապա Եվրոպական խորհրդարանի որոշումը պարզապես թղթի կտոր կլինի։ Եթե նման որոշում կայացվի, ապա այդ մասին Թուրքիային տեղեկացնելու են Բրյուսելում մեր մշտական ներկայացուցչի միջոցով և հենց նույն օրը մենք հետ ենք ուղարկելու այն։ Ոչ մի ուժ և ազդեցություն բանաձևը չի ունենալու»։

Նույն շարքից