Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ ոչ հայ նկարիչների աշխատանքներով

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ARAAGOUCProject նախաձեռնությունն իր կայքում միավորել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող ոչ հայ նկարիչների՝ որպես հարգանքի տուրք ուսումնասիրելու արվեստի զորությունը Հայոց ցեղասպանության և այլ չպատժված հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։ Այս մասին հայտնում է Massis Post-ը։



Նրանք ներկայացրել են իրենց տեսլականն ու մեկնաբանությունը Ցեղասպանության, դրա հետևանքների ու աշխարհի վրա դրա ուղիղ և անուղղակի ազդեցության վերաբերյալ։



Նախաձեռնության նպատակն է Հայոց ցեղասպանությունը հիշելով՝ կանխել այլ ժողովուրդների համար հայ ժողովրդի ճակատագրի կրկնությունը։ Նախաձեռնությունը հույս ունի ոգեշնչել աշխարհին՝ արձագանքել և գրավել մարդկանց ուշադրությունը առանձնահատուկ ճանապարհով։

Նույն շարքից