Հիշում եմ և պահանջում 

Իտալիայի Տոսկանայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Իտալիայի Տոսկանայի նահանգը` մարտի 25-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։



Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիվ՝ Հռոմի հայ հայամնքի խորհուրդը,  նամակով դիմել է Իտալիայի բոլոր կարևոր նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին՝ բանաձևեր ընդունելու խնդրանքով։



Այս առնչությամբ Տոսկանայի նահանգը` մարտի 25-ին խորհրդարանական նիստում ընդունել է բանաձև, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին։



Բանաձևը ներկայացրել են Մաուրո Ռոմանելլին, Դանիելա Լասթրին և Ջանլուկա Լաձձերին։ Բանաձեւում ասվում է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի այն փոխանցեն Հայոց Ցեղասպանության թանգարան։

Նույն շարքից