Հիշում եմ և պահանջում 

Գլենդելում երաժշտական նորաստեղծ եռյակը Ցեղասպանության կապակցությամբ բարեգործական համերգ կունենա

analitik.am

Գլենդելում ձևավորված երաժշտական նոր եռյակը, որի անդամներն են Ռոբերտո Կանին, Արմեն Գուզելիմյանը և Ռուսլան Բիրյուկովը, առաջին անգամ ելույթ կունենա շաբաթ օրը՝ առաջին բապտիստական եկեղեցում։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Glendale News Press-ը։



Նշվում է, որ Ռոբերտո Կանին ջութակահար է, Արմեն Գուզելիմյանը՝ դաշնակահար, իսկ Ռուսլան Բիրյուկովը՝ թավջութակահար։ Վերջինս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիրն է։ Համերգային ծրագիրը ներառում է Առնո Բաբաջանյանի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններից։



Ստացված միջոցները կուղղվեն Հայկական բարեգործական ընդհանուր միությանը և հայկական եկեղեցու արևմտյան թեմին։

Նույն շարքից