Հիշում եմ և պահանջում 

Ցեղասպանության 100-րդ տարելից. Փարիզի քաղաքապետարանում ցուցահանդես է բացվելու

Փարիզի քաղաքապետարանի շենքում, քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Հայաստան 2015. Ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով ցուցահանդես է բացվելու: «Nouvelles d'Arménie» պարբերականի փոխանցմամբ, ցուցահանդեսը կայանալու է 2015 թվականի ապրիլի 29-ից հուլիսի 4-ը:



Ուշադրության կենտրոնում են լինելու 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում քաղաքացիական բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունները:



Ֆրանսիայի մայրաքաղաքում ցուցադրության համար 350 լուսանկարներ եւ 150 փաստաթղթեր են բերվելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից եւ Փարիզի «Նուբար» գրադարանից:



«Հայոց ցեղասպանությունը ցույց է տալիս, որ Առաջին աշխարհամարտի եւ երիտթուրքերի բռնատիրական ռեժիմի ի հայտ գալու համար երկու պայման էր անհրաժեշտ, որոնց կարիքն իշխանությունն ուներ՝ ցեղասպանության իր ծրագիրն իրականացնելու համար»,- նշել են կազմակերպիչները:

Նույն շարքից