Հիշում եմ և պահանջում 

Հայ երիտասարդները հակաթուրքական թռուցիկներ են բաժանել Բուենոս Այրեսում

Հարավային Ամերիկայի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները հավաքվել են  Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի շենքի մոտ (Բուենոս Այրես), որտեղ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը ներկայացնում էր 2015թ. համար նախանշված իր երկրի արտաքին քաղաքականության ծրագիրը:


 

Ինչպես նշում է asbarez.com-ը, Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները թռուցիկներ են բաժանել Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության իրական «պատկերի» վերաբերյալ:

 


«Թուրք-ադրբեջանական ժխտողական լոբբին շարունակում է ստեր տարածել` այդ հարցում ներգրավելով գիտնականների, քաղաքական գործիչների ու լրագրողների»,-ասել է ակտիվիստներից մեկը:

 


Նրանք հիշեցրել են, որ 2014թ. սեպտեմբերին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հայտարարել են, որ 2015թ. իրենք համատեղ ուժերով ամեն ինչ կանեն, որպեսզի ի չիք դարձնեն Հայոց   ցեղասպանության «առասպելը»:


 

Բացի այդ՝ ակտիվիստները հիշեցրել են Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին, խոսել այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եղած լուրջ խնդիրների, ինչպես նաև լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունների մասին:

Նույն շարքից